Triangle Black

CITYVIEWS-Ի ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին թարմացումը՝ 24 ապրիլի, 2018թ.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

The Cityviews group ընկերությունը, որը ներառում է ստորև՝  «Խումբ» բաժնում նշված բոլոր մարմինները, այդ թվում դրանց մասնաճյուղերը (ընդհանուր անվանումը՝ «Cityviews»), առաջարկում է առցանց դրամախաղային ծառայություններ, ինչպիսիք են օրինակ Spin Palace, Ruby Fortune, Mummys Gold, Cabaret Club, Jackpot City, Riverbelle, Lucky Nugget, King Neptunes, Casino Epoca, Gaming Club and The Palace Group առցանց պոկերի սենյակ– Spin Palace Poker, ինչպես վեբ կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների և այլ պատկան առցանց տիրույթների միջոցով (ընդհանուր անվանումը՝  «Ծառայություններ»):  The Cityviews group-ը խորապես հանձնառու է պաշտպանելու իր օգտատերերի գաղտնիության ակնկալիքները («Օգտատեր(եր)», «Դուք» կամ «Ձեր»): Համապատասխանաբար, մենք կազմել ենք սույն Գաղտնիության Քաղաքականությունը, որն ուրվագծում է տվյալների պաշտպանման մեր լավագույն գործելակերպերը, այդ թվում այն, թե ինչպես ենք մենք հավաքագրում, գործածում, տրամադրում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև Ձեր անձնական տվյալների հետ կապված Ձեր իրավունքները:  Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ կարող եք տեղեկանալ հետևյալի մասին.

  • ԽՈՒՄԲԸ
  • Ի՞ՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ
  • ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԳՈՐԾԱԾՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ՄԱՐԿԵՏԻՆԳ
  • Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
  • ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
  • Ձեր ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎ ՊԱՀՈՒՄ Ձեր ՏՎՅԱԼՆԵՐԸ
  • ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Մենք քաջալերում ենք Ձեզ ուշադիր ընթերցել Գաղտնիության Քաղաքականությունը և դրանից օգտվել տեղեկացված որոշումներ կայացնելու համար: Այցելելով the Cityviews խմբի կայքը, հավելվածը և դրան պատկան այլ տիրույթներ, կամ հաշիվ ստեղծելով մեր Ծառայությունների միջոցով՝ Դուք համաձայնվում եք սույն Գաղտնիության Քաղաքականության հետ: 

Եթե ունեք հարցեր կամ մեկնաբանություններ՝ կապված սույն Գաղտնիության Քաղաքականության հետ, վստահաբար կարող եք կապվել մեր Տվյալների Պաշտպանության Գործակալի հետ հետևյալ հասցեով՝

https://playersupportcentre.com/jpc/en/RemoveDataRequest

ԽՈՒՄԲԸ

Cityviews խումբը ներառում է հետևյալ կազմակերպությունները:

  • Կանադացի խաղացողների դեպքում, Baytree Limited-ը լիազորված և արտոնավորված է Kahnawake Gaming Commission-ի կողմից, Լիազորագրի համար՝ 00812;
  • Աշխարհի մյուս երկրներում գտնվող խաղացողների համար՝ Bayton Ltd (C41970), Մալթայում գրանցված կազմակերպություն, որը գրանցված է հետևյալ հասցեում՝ Villa Seminia, 8, Sir Temi Zammit Avenue, Ta Xbiex XBX1011, որոնք համարվում են խաղատան և պոկերի սենյակի կայքի և նրա խմբի ընկերությունների սեփականատերերն ու գործարկուները: 
  •  

Ի՞ՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Մենք մեր Օգտատերերից երկու տեսակ տեղեկություն ենք հավաքագրում՝

  • Անձնական Տվյալներ

    ՏԵղեկությունների առաջին տեսակն այն տվյալներն են, որոնք նույնականացնում են կամ կարող են ողջամիտ ջանքերով նույնականացնել անձը (“Անձնական Տեղեկություններ”): Հավաքագրվող Անձնական Տեղեկությունները կարող են բաղկացած լինել հետևյալից.

    • Գրանցման մանրամասներ: Երբ Դուք հաշիվ եք բացում և գրանցվում եք Ծառայություններից օգտվելու համար, Ձեզնից պահանջվում է մեզ տրամադրել Ձեր մասին որոշակի մանրամասներ, ինչպիսիք են օրինակ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, սեռը, ծննդյան տվյալները, բնակության հասցեն, նույնականացման համարը, հեռախոսի համարը, մասնագիտությունը և այլն:
    • Կառավարության կողմից տրված նույնականացման տվյալներ: Որոշ դեպքերում Ձեզնից կպահանջվի տրամադրել կառավարության կողմից տրված ինքնության փաստաթղթի պատճեն՝ ինքնությունը հաստատելու գործընթացի համար: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այս տեղեկությունը պահանջվում է մեր Ծառայությունների որոշ տեսակներից օգտվելու համար:
    • Վճարման տվյալներ: Մեր ծառայությունների բոլոր ձևերից օգտվելու համար (օրինակ բեթինգ կատարելիս, գնումներ կատարելիս, մրցումներում խաղալիս, ևն.), Ձեզնից կհավաքարգվեն վճարման տվյալներ, ինչպիսիք են օրինակ Ձեր կրեդիտ քարտի համարի և բանկային հաշվեհամարի մանրամասները: 
    • Կամավոր կերպով տրամադրված տեղեկություններ: Մենք հավաքագրում ենք նաև տեղեկություններ, որոնք Դուք մեզ տրամադրում եք կամավոր կերպով: Օրինակ՝ երբ պատասխանում եք մեր կողմից Ձեզ ուղարկված հաղորդագրություններին, մեզ հետ հաղորդակցվում եք էլեկտրոնային փոստով կամ Ձեր մասին լրացուցիչ տեղեկություններ եք հաղորդում Ծառայություններից օգտվելիս, օրինակ՝ խաղերի ժամանակ առցանց զրույցից օգտվելիս:
    • Սարքավորումների մասին տեղեկություններ: Մեք հավաքագրում ենք կապի տեսակների որոշակի մանրամասներ և Ձեր սարքավորման, ծրագրակազմի և սարքակազմի հետ կապված տեղեկություններ, որոնք կարող են Ձեզ նույնականացնել, օրինակ՝ սարքավորման եզակի նույնացուցիչները (UDID, IMEI, MAC հասցեները), դիտարկչում օգտատիրոջ ուրույն տվյալների արձանագրումները, IP հասցեն ու գտնվելու աշխարհագրական վայրի մասին տվյալները: 
    • Հեռախոսազանգեր: Մենք ձանյագրում կամ վերահսիկում ենք հեռախոսազանգերը՝ սպառողների սպասարկման, վերապատրաստման և/կամ անվտանգության նպատակներով:
    • Սոցիալական ցանցեր: Երբ Դուք գրանցվում եք Ձեր սոցիալական ցանցի հաշվի միջոցով  (ինչպիսին օրինակ Ձեր Ֆեյսբուքյան հաշիվն է), որպեսզի օգտվեք մեր Ծառայություններից կամ միացնեք Ձեր խաղացողի հաշիվը այդ հաշվի հետ, մեզ հասանելի կլինեն Ձեր սոցիալական ցանցի հաշվի հիմնական տվյալները, ինչպիսիք են Ձեր անունը, ծննդյան թիվը, պրոֆիլի նկարը և ընկերների ցանկը, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք Դուք հանրայնացրել եք այդ հաշվում: 
    • Ի լրումն վերոնշյալի, Ծառայություններից օգտվելիս: Դուք կարող եք Ձեր սոցիալական ցանցի միջոցով «Հրավիրել Ընկերոջը» օգտվել Ծառայություններից: Եթե անձն ընդունի Ձեր հրավերը, մենք կարող ենք ձեռք բերել նրա մասին Անձնական տեղեկություններ, ինչպիսիք են անունը, էլ. փոսիտի հացեն, հեռախոսահամարը և ծննդյան թիվը: Մենք կգործածենք Անձնական տվյալներն սույն քաղաքականությամբ սահմանված կարգով և  երրորդ անձանց կտրամադրենք միայն այդ տվյալները, ինչպես մանրամասնած է Գաղտնիության Քաղաքականության մեջ:
    • Տվյալներ, որոնք մենք հավաքագրում ենք երրորդ անձանցից: Մենք հավաքագրում ենք Անձնական տվյալներ երրորդ կողմ հանդիսացող ծառայության մատակարարողներից, ինչպես օրինակ Ձեր կրեդիտ պատմության մասին տեղեկություններ կրեդիտ տրամադրող գործակալություններից և այլ ֆինանասական տեղեկություններ, որոնք առնչվում են Ծառայության պայմաններին, ինչպես նաև տեղեկություններ, որոնք հավաքագրվում են՝ վավերացնելու համար Ձեր ինքնությունն ու կանխելու խարդախությունն ու անօրինական գործողությունները: 

  • Ոչ անձնական տվյալներ

    Տվյալների երկրորդ տեսակը Օգտատեր(եր)-ին առնչվող  չնույնականացված կամ նույնականացմանը ոչ ենթակա տեղեկություններն են, որոնք կարող են հասանելի դառնալ կամ հավաքագրվել Օգտատերի՝ Ծառայություններից օգռվելու միջոցով  («ոչ անձնական տվյալներ»): 

    Հավաքագրվող ոչ անձնական տվյալները բաղկացած են տեխնիկական տեղեկություններից և հավաքված կայքի գործածման տեղեկություններից և կարող են պարունակել տվյալներ Օգտատերի օպերացիոն համակարգի, դիտարկչի տեսակի, էկրանի բանաձևի, դիտակրկչի ու ստեղնաշարի լեզվի մասին, ինչպես նաև Օգտատերի սեղմամբ ուղղորդված տվյալներ և Ծառայություններ բաժնում կատարած գործողությունները, այն ժամանակահատվածը, որի ընթացքում Օգտատերն այցելել է Ծառայություններ բաժինը և դրան առնչվող ժամադրոշմները ևն:

    Կասկածից խուսափելու համար, ցանկացած Ոչ անձնական Տեղեկություն, որը կապված կամ կապակցված է որևէ Անձնական Տեղեկության հետ կհամարվի իբրև Անձնական Տեղեկություն այնքան ժամանակ, որքան առկա է այդ կապը կամ կապակցվախությունը:

    Մեր կողմից Ձեր մասին հավաքագրվող Ոչ անձնական Տեղեկության տեսակները.

    • Տեխնիկական տեղեկություններ: Ծառայությունների գործառնությունը բարելավելու և Ձեզ լավագույն փորձ ապահովելու համար՝ մենք հավաքագրում ենք տեխնակական տեղեկություններ որոնք հաղորդվում են Ձեր սարքավորման միջոցով, այդ թվում որոշակի տեղեկություններ Ձեր ծրագրաշարի ու սարքաշարի մասին (օրինակ՝ Ձեր սարքի կողմից գործածվող դիտարկչի և օպերացիոն համակարգի տեսակը, նախընտրած լեզուն, կայք մուտք գործելու ժամն ու այն կայքի հասցեն, որտեղից Դուք կապվել եք Ծառայությունների հետ, ևն.):
    • Խաղացվող խաղերի մասին տեղեկություններ: Մենք հավաքում ենք խաղացված խաղերի մասին տեղեկություններ, այդ թվում նաև Ձեր դեպոզիտները, բեթինգները, բոնուսները, խաղի տևողությունը և Ձեր բարձր միավորները: Մենք կարող ենք նաև այդ տեղեկությունները հասանելի դարձնել ու հրապարակել մեր հարթակներից ցանկացածի միջոցով:
    • Սարքավորումների ու կապի մասին տեղեկություններ: Եթե Դուք ներբեռնեք Ծրագրաշարը Ձեր սարքի մեջ, մենք կարող ենք հավաքել տեղեկություններ մասնավորապես այն սարքի մասին, որ Դուք գործածում եք՝ անվտանգության ու կեղծիքի հայտնաբերման ու կանխման նպատակով: Օրինակ՝ մենք կարող ենք տեղեկություններ հավաքել այլ ծրագրաշարերի մասին, որոնք աշխատում են համընթաց մեր Ծրագրաշարի հետ, որի նպատակն է ստուգել, թե արդյո՞ք Դուք գործածում եք ծրագրակազմ, որը կապ ունի կեղծարար գործունեության հետ  (օրինակ՝ ռոբոտներ, վնասագրեր ևն) կամ ստուգում է արդյո՞ք Ձեր գործածած կապի միջոցը VPN-ի կամ  նախագծման ձևանմուշի (պրոքսիի) միջոցով է:
    • Վերլուծական տեղեկություններ: Մենք հավաքում ենք տեղեկություններ Ձեր Ծառայություններից օգտվելու մասին, օրինակ՝ հավելվածների գործածումը, գործողությունների գրառման ֆայլերը, օգտատերերի գործողությունները  (օրինակ՝ դիտված էջերը, մասնավոր էջերի վրա անցկացրած ժամանակը, առցանց որոնումները, սեղմումները, գործողությունները, ևն.),  ժամադրոշմները, զգուշացումները ևն.: Այս տեղեկությունները հավաքվում են այդ թվում նաև սխալների հայտնաբերման ու շտկման, ինչպես նաև Ձեր Ծառայություններից օգտվելու մասին ուսումնասիրության ու վերլուծության նպատակով:
    • Անանուն տեղեկատվություն: Մենք կարող ենք անանուն դարձնել կամ ապանույնականացնել Ծառայությունների կամ այլ միջոցով հավաքագրված տեղեկությունը, որպեսզի այն ինքնին Ձեր անձի ինքնությունը չբացահայտի: Նման կերպով հավաքված կամ ապանույնականացված տեղեկության  մեր կողմից գործածումը կամ բացահայտումը ըստ սույն Գաղտնիության Քաղաքականության ենթակա չէ որևէ սահմանափակման և մենք կարող ենք այդ տեղեկությունը հայտնել այլոց, առանց սահմանափակումների և ցանկացած նպատակով, օրինակ՝ գովազդման կամ մարկետինգի նպատակով:

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ

Ծառայությունները ուղղված կամ նախատեսված չեն  18 տարին չլրացած անձանց համար  կամ այն անձանց համար ովքեր տարիքային առումով իրավասու չեն համաձայնություն տալու ցանկացած իրավազորություն պահանջող Ծառայություններից օգտվելու համար, դրանցից որն ավելի բարձր լինի («Օրենքով Թույլատրվող Տարիքի»): Եթե Դուք Օրենքով Թույլատրվող Տարիքի չեք, Դուք չպետք է ներբեռնեք կամ գործածեք Ծառայությունները կամ մեզ տրամադրեք Անձնական տեղեկություններ:

Մենք մեզ իրավունք ենք վերապահում դիտարկելու և վավերացնելու Ձեր կողմից տրամադրած ցանկացած անձնական տեղեկություն: Այն դեպքում, երբ մեզ հայտնի դառնա, որ օրենքով թույլատրելի տարիք չունեցող օգտատերը հայտնել է որևէ տեղեկություն, մենք կհեռացնենք այդ տեղեկությունը: Եթե որևէ պատճառով կարծում եք, որ որևէ անչափահաս մեզ տեղեկություններ է հաղորդել, խնդրում ենք կապնվել մեզ հետ:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԳՈՐԾԱԾՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք գործածում ենք Ձեր Անձնական տեղեկությունները ստորև թվարկված նպատակներով.

  • Ձեր հաշիվը բացելու, կառավարելու և թարմացնելու համար,
  • Մատակարարելու և գործարկելու համար Ծառայությունները (ինչպիսիք են օրինակ բեթինգը և վճարման կատարումը),
  • Ձեզ հետ հաղորդակցվելու և Ձեզ մեր Ծառայությունների վերջին թարմացումենի ու հատուկ առաջարկների մասին տեղյակ պահելու համար,
  • Մեր Ծառայությունները գովազդելու համար  (հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել ստորև՝ «Մարկետինգ» բաժնում), 
  • Վերլուծություն կատարելու համար, վիճակագրության և ուսումնասիրության նպատակներով, որպեսզի բարելավենք և անհատականացնենք Ծառայությունները ըստ Ձեր կարիքների ու հետաքրքրությունների  (օրինակ՝ կազմելով հավաքագրված զեկույցներ մեր Ծառայությունների որոշակի հնարավորությունների գործածման մասին), 
  • Սպառողների Հարաբերությունների Կառավարման նպատակներով, Ծառայությունների օժանդակման ու առաջացող խնդիրների լուծման ու Ձեր հարցումներին արձագանքելու համար,
  • Որպեսզի մեզ հնարավորություն տրվի մշակելու, անհատականացնելու ու բարելավելու Ծառայությունները՝ հիմնվելով Օգտատերերի ընդհանուր նախընտրությունների ու գործածությունների վրա,
  • Ձեզ համար պատասխանատու խաղի միջավայր ապահովելու համար,
  • Ձեզ հետ հաղորդակցվելու և Ձեր բոլոր հայցերին ընթացք տալու համար՝ որպեսզի իրագործվեն օգտատիրոջ Ձեր բոլոր իրավունքները,
  • Ճանաչելու և վավերացնելու համար Ձեր մուտքը Ծառայությունների որոշ ձևեր,
  • Հայտնաբերելու ու կանխելու համար որևէ խարդախ ու ապօրինի գործունեություն կամ որևէ այլ գործունեություն, որը կարող է վտանգի ենթարկել կամ բացասաբար ազդել Ծառայությունների ամբողջականության վրա, այդ թվում ճանաչելով այն ռիսկերը, որոնք կապված են մեր Ծառայություններից օգտվելիս Ձեր գործունեության հետ,
  • Մեր քաղաքականության ու Օգտատիրոջ Համաձայնագրի խախտումները հետաքննելու, ինչպես նաև մեր քաղաքականությունն ու Օգտատիրոջ Համաձայնագիրը պարտադրելու համար,
  • Ծառայություններից օգտվելու հետ կապված Ձեր ունեցած վեճերը հետաքննելու ու հանգուցալուծելու համար:
  • Ինչպես պահանջվում է օրենքով կամ կանոնակարգով  (ինչպես օրինակ Ճանաչիր Հաճախորդիդ ("KYC") և փողերի լվացմանը դեմ ուղղված կանոնակարգային պահանջներն են), կամ ինչպես պահանջվում է այլ իշխանությունների կողմից, կամ ենթարկվելու համար դտական ծանուցագրին կամ նմանատիպ իրավական գործընթացին և կամ արձագանքելու կառավարության հայցին:

ՄԱՐԿԵՏԻՆԳ

Խումբը կօգտագործի Ձեր Անձնական տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ Ձեր անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը ևն., իր միջոցով կամ երրորդ կողմ ներկայացնող գործընկերների միջոցով Ձեզ գովազդային նյութեր տրամադրելու նպատակով, որոնք առնչվում են Ծառայությունների, ինչպես նաև  ապրանքների, ծառայությունների, կայքերի և հավելվածների հետ, որոնք վերաբերում են  (i) Խմբի մեջ գտնվող այլ կազմակերպություններին, (ii) Սպիտակ ապրանքանիշով բրենդերին, կամ (iii) Խմբի բիզնես գործընկերներին ու մասնաճյուղերին (ընդհանուր՝ «Մարկետինգային գործընկերներ»), որոնք մեր համոզմամբ կհետաքրքրեն Ձեզ:

Դուք կարող եք նաև հայտնել ու փոխանցել Անձնական Տեղեկություններ մեր Մարկետինգային Գործընկերներին որպեսզի վերջիններս Ձեզ տրամադրեն տարբեր մարկետինգային առաջարկներ, որոնք մենք կամ մեր Մարկետինգային Գործընկերները վստահ ենք Ձեր հետաքրքրություններին կհամապատասխանեն: Մեր Մարկետինգային Գործընկերները կարող են գործածել այս Անձնական Տեղեկությունները տարբեր մարկետինգային  միջոցներով, ինչպիսիք են օրինակ ուղիղ էլեկտրոնային հասցեն, փոստը, հաղորդագրությունը և հեռախո՞սը:

Դուք կարող եք Ձեր մարկետինգային նախընտրությունները փոխել ցանկացած ժամանակ, Սպասարկման Ծառայության միջոցով (երբ առկա է): Երբ ընտրում եք ներբեռնել մեր Ծառայություններին համապատասխանող ծրագրաշարը, ծանուցման ծրագրաշարը նույնպես կարող է ներբեռնվել Ձեր սարքի մեջ: Դա հնարավորություն է տալիս մեզ Ձեզ ծանուցումներ ուղարկել մեր Ծառայությունների մասին ուղիղ Ձեր սարքին, օրինակ՝ Ձեզ տեղեկացնելու համար նոր ծառայությունների, թարմացումների, ծառայության հաղորդագրությունների, առաջարկների մասին:

Նման Ծրագրաշար ներբեռնելով, Դուք համաձայնվում եք ստանալ ծանուցումներ: Եթե կնախընտրեիք չստանալ այս ծանուցումները, Դուք պետք է առանձին ապատեղադրեք ծանուցման ծրագրաշարը Ձեր սարքից: (Օրինակ՝ Ձեր ստացած ծանուցման վրա սեղմելով «ինչ է սա» հղումը  և հետևելով «ինչպես հեռացնել հրահանգներին», կամ հետևելով Ձեր սարքի համապատասխան «Settings» և «Notification Centre» ապատեղադրման հրահանգներին:

Դուք կարող եք ցանկացած պահին մերժել մեզնից կամ մեր մարկետինգային գործընկերներից հետագա մարկետինգային առաջարկներ ստանալը՝ կապվելով մեզ հետ [email protected] հասցեով: Խնդրում ենք ի նկատի ունեցեք, որ նույնիսկ եթե ապաբաժանորդագրվեք մեր մարկետինգային հաղորդակցության ցուցակից, մենք կարող ենք շարունակել Ձեզ ծառայությանն առնչվող նորություններ ու ծանուցումներ ուղարկել Ձեզ:

ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՆՔ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք չենք վարձակալում, վաճառում կամ տրամադրում Ձեր Անձնական Տեղեկությունը երրորդ անձանց («Ստացողներ»), բացառությամբ Գաղտնիության Քաղաքականության մեջ նկարագրված դեպքերի: Անձնական Տեղեկությունը կտրամադրվի Ստացողներին միայն այն չափով, որը պահանջվում է տվյալ նպատակի համար, ինչպես պահանջված է սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ:

Մենք տրամադրում ենք Անձնական Տեղեկություններ ստորև նշված Ստացողներին.

  • Սպիտակ Ապրանքանիշով Բրենդեր, այդ թվում ցանկացած փոխարինման ծառայության մատակարար, որոնց հետ Սպիտակ Ապրանքանիշով Բրենդը կարող է աշխատել՝ Սպիտակ Ապրանքանիշով Բրենդ գործարկելու համար (եթե կիրառելի է),
  • Խմբի մեջ գտնվող ընկերություններ և այլ մասնաճյուղեր,
  • Գործընկերներ և երրորդ կողմ հանդիսացող ծառայության մատակարարներ, ինչպես նաև նրանց գործընկերներ, որոնք օրինակ ներառում են (սակայն դրանցով չեն սահմանափակվում) ամպային տեխնոլոգիաների ընկերություններ, մարկետինգային գործընկերներ, ինքնության վավերացման և կեղծիքի կանխման ծառայություններ և այլ տվյալներ վավերացնող մարմիններ,
  • Վարկերի մասին զեկույցներ պատրաստող գործակալություններ,
  • Վճարման Ծառայություն մատակարարողներ, վճարումն իրականացնողներ և բանկեր,
  • Ցանկացած երրորդ անձ, որը մատակարարում է ծառայություններ կապված կիրառելի, մասնավորապես ընկերության համար ապրանքներ ստեղծող բրենդերի կամ Սպիտակ Ապրանքանիշով Բրենդերի գործարկման կամ խթանման հետ (եթե կիրառելի է),
  • Ցանկացած երրորդ անձ, որը կազմակերպում է անցանց միջոցառումներ կամ մրցույթներ Խմբի կազմում գտնվող ցանկացած ընկերության անունից կամ դրա հետ համատեղ,
  • Հյուրանոցներ և ավիաընկերություններ (օրինակ անցանց միջոցառումների ու խթանումների կոնտեքստում ),
  • Խմբի ցանկացած գործնական գործընթացներում աուդիտ անցկացնողներ, գործընկերներ ու խորհրդատուներ,
  • Ցանկացած երրորդ անձ, որը հետաքննում, հայտնաբերում կամ կանխում է խարդախ կամ ապօրինի գործունեություն (օրինակ՝ իշխանություններ, ոստիկաններ, բանկեր և այլ հետախուզող կազմակերպություններ);
  • Արտոնագրող հեղինակություններ, կառավարության ու կանոնակարգող մարմիններ՝ կիրառելի օրենքներին ու կանոնադրություններին համապատասխան, և
  • Խմբի կամ Սպիտակ Ապրանքանիշով Բրենդի (եթե կիրառելի է) մաս կազմող ցանկացած ընկերության հավանական գնորդներ կամ ներդրողներ, կամ կորպորատիվ գործարքի դեպքում (օրինակ՝ մեր բիզնեսի զգալի մասի վաճառքի, միաձուլման, վերակազմակերպման, սնանկացման, կոնսոլիդացման կամ ակտիվների վաճառքի, կամ գործարկման փոխանցման դեպքերում)՝ կապված Խմբի մաս կազմող ցանկացած ընկերության հետ (նման դեպքում ձեռքբերող ընկերությունը կամ փոխանցումը հանձն առնողը կստանձնի Գաղտնիության Քաղաքականության մեջ նկարագրված իրավունքներն ու պարտականությունները).

Ի լրումն սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ թվարկված նպատակների , մենք Անձնական Տեղեկություններ ենք տրամադրում նշված Ստացողներին ստորև նշված որևէ նպատակով.

  • Մեր անունից նման տեղեկությունը պահպանելու համար, օրինակ՝ ամպային տեխնոլոգիաների ծառայություն մատակարարող կազմակերպություններից օգտվելիս,
  • Նման տեղեկության մշակման համար, ինչն օժանդակում է մեր բիզնեսի գործարկումներին (օրինակ՝ վճարումներն ու Ձեր դեպոզիտները կատարելիս, Ձեր մուտքը վավերացնելիս, մեր գործարկումները վերահսկելիս, խարդախ կամ ապօրինի գործողությունները հայտնաբերելիս ու կանխելիս, ևն.),
  • Ուսումնասիրություն, տեխնիկական ախտորոշում կամ վերլուծություն կատարելու համար
  • Թիրախային գովազդ, ինչպես նաև առաջարկներ ու տեղեկատվական նյութեր հաղորդակցելու համար՝ համաձայն մեր մարկետինգային քաղաքականությանը (տե՛ս վարը՝ «Մարկետինգ» բաժնում), և
  • Երբ մենք խորապես համոզված ենք, որ տվյալների տրամադրումն անհրաժեշտ է մեր իրավունքներն ու օրինական պահանջները պաշտպանելու, մեր քաղաքականությունները  (այդ թվում Օգտատիրոջ Համաձայնագիրն ու Գաղտնիության Քաղաքականությունը) կիրարկելու, Ձեր և այլ անձանց անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպես նաև հետախուզելու կամ կանխելու համար ցանկացած խարդախություն, անվտանգության պատճառներով կամ մեզ այլ տեխնիկական հարցերում օգնելու համար :

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Քանի որ մենք գործում ենք աշխարհի շատ երկրներում, հնարավոր է որ անհրաժեշտություն առաջանա Ձեր Անձնական Տեղեկությունները փոխանցել Եվրամիությունից դուրս գտվնող երկրներին: Հնարավոր է, որ այս երկրների տվյալների պաշտպանությունը և մյուս օրենքներն այնքան համընդհանուր չլինեն, ինչպես Եվրամիության երկրներում:

Մենք մեծ ջանք ենք գործադրում համոզվելու համար, որ Ձեր Անձնական Տեղեկությունները պաշտպանված են համաձայն մեր Գաղտնիության Քաղաքականության, պայմանագրային միջոցներով (օրինակ գործածելով պայմանագրային կետեր, որոնք հաստատված են տվյալների փոխանցման պատշաճ կարգավորողների կողմից) կամ այլ միջոցներով (օրինակ՝ երաշխավորելով, որ իրավասությունը սահմանում է տվյալների պաշտպանման համապատասխան ապահովում):

Եթե զգում եք, որ Ձեր գաղտնիությունը չի պահվել մեր քաղաքականությանը համապատասխանող կերպով, կամ եթե որևէ անձ փորձ է արել չարաշահել Ծառայությունները կամ գործել է ոչ վայել կերպով, խնդրում ենք ուղիղ կապվել մեզ հետ՝ [email protected] հասցեով:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԵՏԵՒՎՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Երբ Դուք այցելում կամ մուտք եք գործում մեր Ծառայություններ (օրինակ երբ այեցելում եք մեր կայքեր), մենք գործածում ենք (և լիազորում ենք երրորդ անձանց գործածել) վեբ փարոսներ, հիշաբլիթներ, պիքսելներ, սկրիպտեր, թեգեր և այլ տեխնոլոգիաներ ("Վերահսկման Տեխնոլոգիաներ").

Վերահսկման Տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ ավտոմատ կերպով հավաքել տեղեկություններ Ձեր և Ձեր առցանց վարքի, ինչպես նաև Ձեր սարքի մասին (օրինակ՝ Ձեր համակարգչի կամ շարժական սարքի մասին), տարբեր նպատակներով, օրինակ՝ արդյունավետ դարձնելու համար մեր Ծառայությունների էջերով Ձեր տեղաշարժումը, բարելավելու համար մեր Ծառայությունների աշխատանքը և անհատականացնելու համար Ձեր փորձառությունը մեր Ծառայություններից օգտվելիս:  Մենք այս տեղեկությունը գործածում ենք նաև հավաքագրելու համար Մեր Ծառայությունների գործածության մասին վիճակագրություն, վերլուծություններ կատարելու և այնպիսի բովանդակություն տրամադրելու համար, որը անհատապես համապատասխանում է Ձեր հետաքրքրություններին, ինչպես նաև վերահսկելու համար ծառայություններ մեր Օգտատերերին, գովազգող ու հրապարակող կազմակերպություններին, հաճախորդներին ու գործընկերներին:

Մենք նաև թույլ ենք տալիս երրորդ անձանց հավաքել Ձեր մասին տեղեկություններ՝ Վերահսկման Տեխնոլոգիաների միջոցով: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր Հիշաբլիթների Քաղաքականություն բաժին Cookie Policy.

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծառայություններից օգտվելիս Դուք կարող եք հանդիպել երրորդ կողմին պատկանող կայքերի, ծառայությունների կամ հավելվածների հղումներին: Խնդրում ենք ի նկատի ունեցեք, որ սույն Գաղտնիության Քաղաքականությունը չի գործում որևէ երրորդ կողմի կայքի, ծառայությունների կամ հավելվածների վրա, նույնիսկ եթե դրանք հասանելի են, ներբեռնելի կամ բաշխվում են մեր Ծառայությունների միջոցով:

Խնդրում ենք ին նկատի ունեցեք, որ  երրորդ կողմին պատկանող նման կայքերը, ծառայություններն ու հավելվածները Խմբից անկախ են: Մենք որևէ իրավական բնույթի պատասխանատվություն չենք կրում  նման երրորդ կողմի կայքերի ու ծառայությունների հետ կապված գաղտնիության կամ այլ իրավական հարցերում:

Դուք պետք է միշտ զգուշորեն ծանոթանաք նրանց գաղտնիության սկզբունքներին, մինչ նման երրորդ կողմին Անձնական Տեղեկություններ տրամադրելը:

Դուք գիտակցաբար ու կամավոր կեպով ստանձնում եք բոլոր ռիսկերը՝ կապված երրորդ կողմի ցանկացած կայքի ծառայությունները կամ հավելվածները գործածելու հետ: Դուք համաձայվում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում կապված  նման երրորդ կողմի կայքերի և Ձեր կողմից դրանց գործածության հետ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Եթե Դուք գրանցվել եք մեր Ծառայությունների միջոցով հաշիվ ունենալով, Խումբը կպահպանի Ձեր Անձնական Տեղեկությունները այնքան ժամանակ, որքան Ձեր հաշիվն ակտիվ է: Բացի այդ, Խումբը կպահպանի Ձեր անձնական տվյալները հավելյալ ժամանակահատվածի ընթացքում, որպեսզի հնարավորություն ունենա կատարել իր իրավական պարտավորվածությունները՝ սահմանված օրենքով կամ կանոնակարգեորվ, ինչպիսիք են օրինակ գործող դրամախաղի կանոնակարգերը, Ճանաչիր Հաճախորդիդ  և փողերի լվացման դեմ ուղղված կանոնակարգերը:

Բացի դրանից, Խումբը կարող է պահպանել Ձեր Անձնական Տեղեկություններն ավելի երկար ժամկետով, այն դեպքում, որբ նման տեղեկության պահպանումն անհրաժեշտ է Խմբի լեգիտիմ շահերի համար, ինչպիսիք են օրինակ խարդախության կանխումն ու հաշվառումը:

Եթե որևէ պատճառով Դուք կցանկանաք հեռացնել Ձեր Անձնական ՏԵղեկությունները, խնդրում ենք մեզ ուղարկել էլ. փոստ հետևյալ հասցեով՝  [email protected],  և մենք խելամիտ ջանքեր կգործադրենք Ձեր հայցին արձագանքելու համար:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք կարող եք մեզ հետ կապվել ցանկացած պահին էլ. փոստով և հայցել.

  1. Մուտք գործել և հեռացնել Ձեր վերաբերյալ Անձնական Տեղեկությունները
  2. Փոխել կամ թարմացնել Ձեզ առնչվող որևէ Անձնական Տեղեկություն  (օրինակ, եթե համոզված եք, որ Ձեր Անձնական Տեղեկությունը ճշգրիտ չէ, Դուք կարող եք խնդրել, որ այն ուղղվի կամ հեռացվի): Ի նկատի ունեցեք, որ Դուք կարող եք նաև հայցել, որ մենք ուղղենք Ձեր Անձնական տվյալների հետ կապված սխալները (բացառությամբ այն դեպքերի երբ պահանջվում է տեղեկությունը պահել իր բնօրինակ ձևով՝ համաձայն ցանկացած կիրառելի օրենքների ու կանոնակարգերի),
  3. Որպեսզի մենք սահմանափակենք կամ դադարեցնենք Ձեր Անձնական Տեղեկության հետագա գործածումը,
  4. Որպեսզի մենք տրամադրենք Ձեր կողմից կամավոր կերպով մեզ փոխանցված Անձնական Տեղեկությունը մեքենայի կողմից ընթերցվող ֆորմատով,

Խնդրում ենք ի նկատի ունեցեք, որ այս իրավունքները բացարձակ չեն և հայցերը ենթակա են ցանկացած կիրառելի իրավական պահանջների, այդ թվում դրամախաղի կանոնակարգերի և այլ իրավական ու էթիկական զեկուցման կամ փաստաթղթերի պահպանման պարտավորվածությունների: Մենք կարող ենք նաև ցանկացած պահին և մեր հայեցողությամբ ուղղել, համալրել կամ հեռացնել ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ տեղեկությունը՝ համաձայն մեր ներքին քաղաքականությունների:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎ ՊԱՀՈՒՄ  ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մենք մեծ խնամքով ենք վերաբերում Ծառայությունների և Ձեր Տեղեկության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը: Մենք տեղադրել ենք համապատասխան ֆիզիկական և տեխնոլոգիական անվտանգություն երաշխավորող համակարգեր, որոնք կօգնեն կանխել չլիազորված մուտքը, պահպանել տվյալների անվտանգությունն ու ճիշտ կերպով գործածել մեր կողմից առցանց հավաքագրված տվյալները: Այս համակարգերը միմյանցից տարբերվում են՝ կախված մեր կողմից հավաքագրված ու պաշարված տեղեկատվության զգայունությունից:

Մենք կիրառում ենք արդյունաբերական չափանիշների գործընթացներ ու վերահսկումներ, որպեսզի ապահովենք մեր օգտատերերի տեղեկությունների անվտանգությունը, ինչպիսիք են օրինակ.

  • Անվտանգ ստորակարգային տեսակի ցանց, որը ներառում է ներխուժման կանխում և հրապատային համակարգեր,
  • Գաղտնագրված հաղորդակցություն,
  • Վավերացում և Մուտքի Վերահսկողություն,
  • Արտաքին ու ներքին աուդիտային տեստեր,

Չնայած մենք խելամիտ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանելու համար տեղեկությունը, մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն անձանց արարքների համար, ովքեր չլիազորված կերպով մուտք են գործում կամ չարաշահում են Ծառայությունները, և մենք ոչ մի երաշխիք չենք տալիս, որ կկանխենք նման մուտքը:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահին փոփոխել Գաղտնիության Քաղաքականությունը, հետևաբար հաճախակի այցելեք այս էջ: Մենք ծանուցում կտրամադրենք Ծառայությունների սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ նշանակալի փոփոխությունների մասին և/կամ Ձեզ էլ. փոստով կտեղեկացնենք նման փոփոխությունների մասին՝ գործածելով Ձեր կողմից տրամադրած էլ. փոստի հասցեն: Այսպիսի նշանակալի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն վերոնշյալ ձևերից որևէ մեկով ուղարկված ծանուցումից յոթ օր անց: Այլապես, սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած այլ փոփոխություններ ուժի մեջ կմտնեն նշված “Վերջին Վերանայված” ամսաթվից սկսած, և Ձեր կողմից Վերջին Վերանայված ամսաթվից հետո Ծառայությունների շարունակական գործածումը կհամարվի Ձեր կողմից այս փոփոխությունների ընդունում և դրանցով գործելու համաձայնություն:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Եթե որևէ ընդհանուր հարցեր ունեք Ծառայությունների կամ այն Տեղեկության մասին, որ մենք Ձեր մասին հավաքում ենք և թե ինչպես ենք այն գործածում, խնդրում ենք կապվեք մեզ հետ էլ. փոստով կամ ստորև առկա ձևը լրացնելու միջոցով:

Մենք կջանանք պատասխանել Ձեզ խելամիտ ժամկետներում. Խնդրում ենք մեզ զանգահարեք ցանկացած ժամանակ: Եթե գոհ չեք մեր պատասխանից, կարող եք կապվել տվյալներկ պաշտպանության համապատասխան վերահսկող ղեկավարության հետ:

CITYVIEWS ՀԻՇԱԲԼԻԹՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերանայված է՝  28-ը մարտի, 2018 թ.

Ներածություն

Երբ Դուք այցելում կամ մուտք եք գործում մեր Ծառայություններ (օրինակ երբ այեցելում եք մեր կայքեր), մենք գործածում ենք (և լիազորում ենք երրորդ անձանց գործածել) վեբ փարոսներ, հիշաբլիթներ, պիքսելներ, սկրիպտեր, թեգեր API և այլ հետևող տեխնոլոգիաներ («Վերահսկման Տեխնոլոգիաներ»).

Վերահսկման Տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ ավտոմատ կերպով հավաքել տեղեկություններ Ձեր և Ձեր առցանց վարքի, ինչպես նաև Ձեր սարքի մասին (օրինակ՝ Ձեր համակարգչի կամ շարժական սարքի մասին)` արդյունավետ դարձնելու համար մեր Ծառայություններում Ձեր տեղաշարժումը, բարելավելու համար մեր Ծառայությունների աշխատանքը և անհատականացնելու համեր Ձեր փորձառությունը մեր Ծառայություններից օգտվելիս:  Մենք այս տեղեկությունը գործածում ենք նաև հավաքագրելու համար վիճակագրություն մեր Ծառայությունների գործածության մասին, վերլուծություններ կատարելու և այնպիսի բովանդակություն տրամադրելու համար, որը անհատապես համապատասխանում է Ձեր հետաքրքրություններին, ինչպես նաև վերահսկելու համար ծառայություններ մեր Օգտատերերին, գովազգող ու հրապարակող կազմակերպություններին, հաճախորդներին ու գործընկերներին:

Մենք նաև թույլ ենք տալիս երրորդ անձանց հավաքել Ձեր մասին տեղեկություններ՝ Վերահսկման Տեխնոլոգիաների միջոցով:

Ի՞նչ են հիշաբլիթները

Հիշաբլիթները փոքր տեքստեր են (բաղկացած միայն տառերից ու թվերից) որոնք վեբ սերվերը տեղադրում է Ձեր համակարգչի կամ շարժական սարքի վրա այն ժամանակ, երբ Դուք այցելում եք տվյալ կայք: Գործածվելու դեպքում հիշաբլիթը կարող է օգնել, որ մեր Ծառայություններն ավելի հեշտ գործածելի լինեն, օրինակ՝ հիշելով Ձեր լեզվի նախընտրություններն ու կարգավորումները: Հիշաբլիթների մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հասցեում՝ www.allaboutcookies.org.

ՀԻշաբլիթները լայնորեն կիրառվում են կայքերի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հիշաբլիթների գործածումը Ձեզ թույլ է տալիս էջերով արդյունավետ կերպով տեղաշարժվել: Հիշաբլիթները հիշում են Ձեր նախընտրությունները և Ձեր ու Ծառայությունների միջև հաղորդակցումն ավելի սահուն ու արդյունավետ են դարձնում: Հիշաբլիթները նաև գործածվում են համոզվելու համար, որ Ձեր առցանց դիտված գովազդները համապատասխանում են Ձեզ և Ձեր հետաքրքրություններին:

Վերահսկման Տեխնոլոգիաների Պահպանում

Երբ Դուք այցելում կամ մուտք եք ունենում մեր Ծառայություններ, մենք պահում ենք Վերահսկման Տեխնոլոգիաները (օրինակ երբ այցելում եք մեր կայքեր) - դրանք կոչվում են  «Առաջին Կողմի Վերահսկման Տեխնոլոգիաներ»: Բացի դրանից, Վերահսկման Տեխնոլոգիաները պահվում են նաև այլ, երրորդ անձանց կողմից (օրինակ՝ մեզ վերլուծության ծառայություն մատակարարող կազմակերպությունների, բիզնեզ գործընկերների ու գովազդող կազմակերպությունների կողմից) ովքեր աշխատեցնում են մեր կայքի Ծառայությունները - սրանք կոչվում են «Երրորդ Կողմի Վերահսկման Տեխնոլոգիաներ»:

Վերահսկման Տեխնոլոգիաների երկու տեսակներն էլ կարող են պահպանվել կամ Ծառայություններ Ձեր այցի ընթացքում կամ հետագա կրկնայցերի համար:

Ի՞նչ տեսակի Վերահսկման Տեխնոլոգիաներ ենք մենք գործածում

Գոյություն ունեն Վերահսկման Տեխնոլոգիաների հինգ հիմնական տեսակներ.


  • Խիստ անհրաժեշտ Վերահսկման Տեխնոլոգիաներ Այս Վերահսկման Տեխնոլոգիաները կարևոր են, քանի որ թույլ են տալիս Ծառայություններ մուտք գործել, տեղաշարժվել կայքում և օգտվել մեր Ծառայությունների տեսակներից կամ տրամադրել Ձեր կողմից հայցված ծառայություն (օրինակ Ձեր օգտատիրոջ հասցեն): Մենք կարիք չունենք Ձեր համաձայնությունը ստանալու այս Վերահսկման Տեխնոլոգիաները գործածելու համար: Վերահսկման այս Տեխնոլոգիաները կարող են գործածվել անվտանգությունն և  ամբողջականությունը պահպանելու պատճառներով, օրինակ՝ հայտնաբերելու համար մեր քաղաքականության խախտումենրը և օժանդակելու համար մեր անվտանգության ապահովման ձևերին:

  • Ֆունկցիոնալության Վերահսկման Տեխնոլոգիաներ Այս Վերահսկման Տեխնոլոգիաները թույլ են տալիս մեր Ծառայություններին հիշել այն ընտրությունները, որոնք Դուք կատարում եք (օրինակ Ձեր նախընտրած լեզուն) և տրամադրում են ավելի բարելավված ու անհատականացված ծառայության ձևեր: Օրինակ՝ այս Վերահսկման Տեխնոլոգիաներն օգտագործվում են վավերացման (Ձեր մուտք գործած ժամանակ հիշելու) և մեր Ծառայությունների այլ ձևերին օժանդակելու համար:

  • Դրսևորման Վերահսկման Տեխնոլոգիաներ Վերահսկման այս Տեխնոլոգիաները տեղեկություն են հավաքում Ձեր առցանց գործունեության մասին (օրինակ Ծառայություններ Ձեր այցի տևողության մասին), այդ թվում վարքագծային տվյալներ և բովանդակության հետ առնչվելու չափորոշիչներ: Վերահսկման այս Տեխնոլոգիաները գործածվում են վերլուծության, ուսումնասիրության և վիճակագրություն անցկացնելու համար (ըստ հավաքագրված տվյալների):

  • Մարկետինգի կամ Գովազդման Վերահսկման Տեխնոլոգիաներ Վերահսկման այս Տեխնոլոգիաները գործածվում են Ձեզ անհատականացված առաջարկներ ու գովազդներ մատակարարելու համար՝ հիմնված Ձեր հետաքրքրությունների վրա, ինչպես նաև էլ. փոստի միջոցով մարկետինգային արշավ իրականացնելու համար: Դրանք կարող են գործածվել նաև սահմանափակելու համար գովազդների հաճախականությունը, ինչպես նաև օգնելու համար չափել գովազդային արշավի արդյունավետությունը: Դրանք սովորաբար տեղադրվում են մեր գովազդողների կողմից (օրինակ գովազդային ցանցերի) և նրանց ընդհանուր տեղեկություն են տալիս այն մարդկանց մասին, ովքեր տեսնում և առնչվում են իրենց գովազդների հետ, այցելում են իրենց կայքեր կամ գործածում են ինրենց հավելվածները:

  • Սոցիալական մեդիայի Վերահսկման ՏԵխնոլոգիաներ Մեր կայքը ներառում է սոցիալական մեդիայի հնարավորություններ, ինչպիսիք են Ֆեյսբուքյան «Like» կամ «Share» կոճակները: Այս հնարավորությունները տեղադրվում են կամ երրորդ անձի կողմից կամ էլ անմիջապես մեր Ծառայությունների վրա: Այս հնարավորությունների հետ Ձեր փոխազդեցությունը կառավարվում է այս հնարավորությունները տրամադրող կազմակերպության գաղտնիության դրույթներով:
Վերահսկման Տեխնոլոգիաներ Տեսակ Նպատակ
Վերլուծման Հիշաբլիթներ Առաջին կողմի Վերահսկման Տեխնոլոգիաներ Դրսևորման Վերահսկման Տեխնոլոգիաներ

Վերահսկման այս Տեխնոլոգիաները գործածվում են հավաքագրելու համար տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք Դուք հաղորդակցվում մեր Ծառայությունների բովանդակության հետ՝ վերագրելու նպատակով (օրինակ հղող URL) ևն.: Մենք գործածում ենք այդ տեղեկությունը զեկույցներ կազմելու, մեզ հասանելիք եկամուտները հաշվելու համար, մեր Ծառայությունները բարելավելու և անհատականացված ապրանքներ ու բովանդակություն առաջարկելու համար:
Այլ հիշաբլիթներ​ Առաջին ու Երրորդ կողմի Վերահսկման Տեխնոլոգիաներ անհրաժեշտ Վերահսկման Տեխնոլոգիաներ​
Այս չթվարկված հիշաբլիթները կարող են գործածության մեջ լինել Ծառայությունների ներքին բաժիններում, որպեսզի անհատականացնեն և պարզեցնեն օգտատերերի՝ կայքում ունեցած փորձառությունը՝ հիշելով Ձեր կատարած ընտրությունները և մուտքի տվյալները: 

Ինչպես փոխել Ձեր հիշաբլիթների կարգավորումները

Խնդրում ենք ի նկատի ունեցեք, որ մենք չենք ճանաչում կամ արձագանքում Վերահսկման ՏԵխնոլոգիաների հետ կապված դիտարկչի ավտոմատացված ազդանշաններին, այդ թվում   «Չվերահսկել» հայցերին: Սակայն, գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնց միջոցով կարող եք կառավարել Ձեր հիշաբլիթների կարգավորումները: Խնդրում ենք հիշեք, որ հիշբալիթները մաքրելու ու արգելափակելու հետևանքով Ծառայությունների որոշ հնարավորություններ կարող են ճիշտ կամ արդյունավետ կերպով չգործել:

  • Ձեր դիտարկչի միջոցով հիշաբլիթների ապաակտիվացում​
  • Դիտարկիչների մեծ մեսը Ձեզ որոշակի ընդհանուր տեղեկություններ կտրամադրի հիշաբլիթների մասին, հնարավորություն կտա տեսնելու, թե որ հիշաբլիթներն են պահված Ձեր սարքի վրա, թույլ կտա Ձեզ դրանք հեռացնել ամբողջովին կամ առանձին-առանձին, և թույլ կտա արգելափակել կամ թույլատրել դրանց կիրառումը բոլոր կամ առանձին ընտրած կայքերի կողմից: Սովորաբար Դուք կարող եք նաև առանձին կերպով ապաակտիվացնել երրորդ անձի կողցմից գործածվող հիշաբլիքները: Խնդրում ենք ի նկատի ունեցեք, որ դիտարկչի կամ սարքի կողմից առաջարկվող կարգավորումները հաճախ գործում են միայն մասնավորապես այդ դիտարկչի կամ սարքի համար:
  • ՀԻշաբլիթների մասին տեղեկություն սովորաբար կարելի է գտնել  դիտարկչի «Օգնություն» բաժնում: Ստորև թվարկված են հաճախ գործածվող վեբ դիտարկիչներ.
  • Երրորդ կողմի հիշաբլիթների ապաակտիվացումը​
    Դուք կարող եք ապաակտիվացնել որոշակի երրորդ կողմի թիրախավորող/գովազդող հիշաբլիթներ՝ հետևյալ հղումն այցելելով՝ Network Advertising Initiative
Back To Top
Live Chat
×

Ծանուցում : Ձեր դիտարկչի ներկայիս տարբերակը չի աշխատում այս կայքի հետ

Առավելագույն փորձառություն ստանալու համար խնդրում ենք բարելավեք ձեր դիտարկիչը ստորև թվարկված դիտարկիչների վերջին տարբերակով:
Microsoft
Edge
Google
Chrome
Mozilla
Firefox

Safari