JackpotCity Casino -ը հավատարիմ է աշխարհում լավագույն առցանց ժամանցային խումբը լինելուն: Դա նշանակում է, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր խաղացողներն ունենան հաճելի, պատասխանատու և ապահով խաղի փորձառություն:
JackpotCity Casino ամբողջովին աջակցում է պատասխանատու դրամախաղին, իսկ համոզվելու համար, որ Դուք շարունակում եք վայելել ապահով ու կառավարելի խաղ, խնդրում ենք հիշեք հետևյալը.
- Դրամախաղը պետք է համարվի իբրև ժամանցի ձև և ոչ իբրև դրամ վաստակելու միջոց:
- Պետք է հետևել, թե որքան ժամանակ ու դրամ եք ծախսում խաղալիս:
Մենք նաև սահմանել ենք հետևյալ խիստ օրենքները՝ պատասխանատու դրամախաղի միջավայր ապահովելու համար.
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԴՐԱՄԱԽԱՂ
Մեզ հետ խաղը սահմանափակվում է այն անձանցով, ում տարիքը բարձր է 18-ից կամ իրենց երկրի օրենսդրությամբ սահմանված չափահասության օրինական տարիքից, դրանցից որն ավելի բարձր լինի:
Եթե Ձեր համակարգչից օգտվում են ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ում տարիքը դրամախաղերին մասնակցելու համար օրենքով սահմանված տարիքից ցածր է ու դուք ցանկանում եք սահմանափակել նրանց մուտքը սույն կայք, խնդրում ենք սեղմեք այստեղ՝ գրանցվելու համար այս ֆիլտրող կազմակերպության հետ:
ԽԱՂԱՑՈՂԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Եթե մտահոգված եք Ձեր դրամախաղի մասնակցելու վարքագծով, Դուք կարող եք ընտրել կողպել Ձեր դրամախաղային հաշիվը: Այդ ընթացքում մենք նույնպես բոլոր խելամիտ քայլերը կձեռնարկենք՝ համոզվելու համար, որ Դուք որևէ գովազդային առաջարկներ կամ նյութեր չեք ստանում:
Եթե Ձեզ մտահոգում է Ձեր խաղամոլ վարքագիծը, խնդրում ենք ի նկատի ունեցեք հետևյալ տարբերակները.
- նվազագույնը 24 ժամ “Դադարի” շրջան
- Նվազագույնը վեց (6) ամիս ինքնաբացարկի շրջան
ԴԵՊՈԶԻՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Խաղացողներն ունեն նաև հնարավորություն ցանկացած պահին կարգավորելու իրենց առավելագույն դեպոզիտի սահմանը:
Սահմանները կարող են որոշվել հետևյալ ժամանակահատվածներով.
Ձեր դեպոզիտի սահմանը փոխելու կամ բացառություն հայցելու համար խնդրում ենք կապվեք մեր 24/7 Աջակցության Թիմի հետ:
Եթե մտահոգված եք Ձեր դրամախաղային վարքագծով, խնդրում ենք հանձնել մեր ինքնագնահատման տեստը.
ԴՐԱՄԱԽԱՂԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
Դուք զգո՞ւմ եք, որ խաղամոլությունն ազդում է Ձեր աշխատանքի վրա:
Երբևէ վիճե՞լ եք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ այն հարցով, թե որքան եք զբաղվում դրամախաղով:
Մարդիկ երբևէ համարե՞լ են ձեզ խաղամոլ կամ ձեզ ճանաչել՞ են որպես այդպիսին:
Դուք մեղավորության զգացում ունենո՞ւմ եք, երբ խաղում ու մեծ գումար եք կորցնում:
Դուք դրամախաղը համարո՞ւմ եք եկամտի աղբյուր:
Դուք զգո՞ւմ եք, որ պարտավոր եք վերադառնալ՝ պարտվելուց հետո՝ ետ բերելու համար կորցրած գումարը:
Դրամախաղը միակ բա՞նն է, ուր իսկապես ցանկանում եք հաղթող լինել:
Դրամախաղը Ձեզ ներշնչո՞ւմ է խաղալ այնքան մինչև ավելի շատ դրամ կշահեք:
Երբևէ խաղացե՞լ եք այնքան մինչև Ձեզ հետ ունեցած վերջին կանխիկ դրամը սպառելը:
Երբևէ պարտքով դրամ վերցրե՞լ եք դրամախաղի համար վճարելու համար:
Անձնական որևէ իր կվաճառեի՞ք դրամախաղի գումարի ունենալու նպատակով:
Դուք համարո՞ւմ եք, որ «դրամախաղի գումարը» նորմալ ընտանեկան ծախսերից զատ պետք է դիտվի:
Արդյո՞ք խաղամոլությունը Ձեզ համար ամեն ինչ է:
Հաճա՞խ եք խաղում ավելի երկար, քան մտածում էիք, որ կխաղաք:
Դուք համարո՞ւմ եք, որ խաղամոլությունը սթրեսից խուսափելու միջոց է:
Գողություն կամ ապօրինի գործողություն կատարելու ընդունա՞կ եք՝ հանուն րամախաղի գումար հայթայթելուն:
Ձեր խաղամոլությունը անհանգստանալու կամ սթրեսի առի՞թ է, որն ազդում է Ձեր կյանքի բոլոր բնագավառների վրա:
Երբ աշխատավայրում դժվար օր եք ունենում, զգո՞ւմ եք խաղալու մղում:
Երբևէ լավ առիթ նշե՞լ եք դրամախաղի մասնակցելու միջոցով:
Արդյո՞ք Ձեր խաղամոլությունը ստիպում է զգալ, որ խուսափում եք Ձեր կյանքից, ընդհուպ մինչև ինքնասպանության մտքեր ունենալը:
'Եթե Ձեր պատասխանը այս հարցաշարից յոթ կամ ավելի հարցերին «ԱՅՈ» է, դուք պետք է մտածեք ստորև նշված մասնագետներից մեկի հետ զրուցելու մասին.:
Խաղամոլության Թերապիա: www.gamblingtherapy.org
Պատասխանատու Դրամախաղի Խորհուրդ: www.responsiblegambling.org
GamCare (Միացյալ Թագավորությունում հիմնված): 0-845-600-0133 կամ www.gamcare.org.uk